
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Վենեսուելայի Սահմանադրության և օրենքների համաձայն՝ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը անհապաղ պետք է ստանձնի Հանրապետության նախագահի պարտականությունները, Venezolana de Televisión-ի եթերում հայտարարել է դատավոր Տանիա Դ’Ամելիոն։ Նա պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Գերագույն դատարանի Սահմանադրական պալատի կողմից՝ կապված 2026 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցած արտաքին ռազմական ագրեսիայի և Վենեսուելայի սահմանադրական նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման հետ։
Դելսի Ռոդրիգեսը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ և հայտարարել, որ Մադուրոն մնում է Վենեսուելայի միակ նախագահը։ Ելույթի ժամանակ նրա կողքին են եղել Ազգային ժողովի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն և Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«Համատեղ ելույթը ցույց տվեց, որ Մադուրոյի հետ իշխանությունը կիսող խումբն առայժմ մնում է միասնական»,- գրում է Reuters-ը։