Վենեսուելայի պաշտպանության նախարարը ողջ է. Վլադիմիր Պադրինո Լոպեսը տեսաուղերձով է հանդես եկել


Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը ողջ է: Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները: Նախարարը տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.

«Մենք չենք բանակցելու, չենք հանձնվելու և, վերջիվերջո, մենք կհաղթենք»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը զոհվել է Կարակասում գտնվող իր տան վրա ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով:

Ամերիկյան NYT թերթը գրել է, որ ԱՄՆ ռազմական խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան ուժերի հնարավոր ներգրավվածությունը Վենեսուելայում տեղի ունեցած պայթյուններին։

CBS-ի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները տեղյակ են Վենեսուելայում տեղի ունեցած հարվածների մասին։

Հարվածներ են հասցվել կարևոր ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորտ Տիունա ավիաբազային և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազային: Հարձակման է ենթարկվել նաև Վարգաս նահանգի հյուսիսում գտնվող Լա Գուայրա ռազմածովային բազան, որտեղ գտնվում է Վենեսուելայի ռազմածովային ակադեմիան: Հաղորդվել է առնվազն յոթ պայթյունի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1893 դիտում

Leave a Comment