Այս պահին Աշոցքի տարածաշրջանում խիստ սառնամանիքը պահպանվում է․ եղանակը կայուն է՝ առանց էական փոփոխությունների։
Օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ շատ ցածր, ինչն Աշոցքն առանձնացնում է հանրապետության մյուս բնակավայրերից։
Տարածքում տիրում են ձմեռային ծանր պայմաններ, ցուրտն առավել զգալի է հատկապես գիշերային և վաղ առավոտյան ժամերին։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Հայաստանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հենց Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև -37 աստիճան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է -22-ից -28 աստիճան սահմաններում։ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև -18 աստիճանի։ Սուրենյանը նշել է նաև, որ առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3–4 աստիճանով, և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում սպասվում է հունվարի 8-ից սկսած։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․