ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը, հետևում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից։
«Ընդգծում ենք ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև առկա ցանկացած խնդիր երկխոսության միջոցով լուծելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ Ռուսաստանն աջակցում է երկրի գործող կառավարությանը և դատապարտում է ԱՄՆ-ի ուժային ակցիան։