Ուկրաինան զգուշացնում է, որ Պուտինը ծրագրում է խաղաղության բանակցությունները խափանել

Ուկրաինայի արտաքին հետախուզությունը զգուշացրել է, որ Կրեմլը կարող է կազմակերպել «կեղծ դրոշի» հարձակում Ռուսաստանի ներսում կամ Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունները խափանելու համար։

Կիևը պնդում է, որ Մոսկվան արդեն ապատեղեկատվություն է տարածել՝ Ուկրաինային մեղադրելով Պուտինի նստավայրի դեմ ենթադրյալ դրոնային հարձակման մեջ, և այժմ կարող է պատրաստել ավելի մեծ՝ զոհերով ուղեկցվող սադրանք՝ հունվարի 7-ին նշվող ուղղափառ Սուրբ Ծննդից առաջ։

Հետախուզության տվյալներով՝ հնարավոր թիրախ կարող են լինել բարձր խորհրդանշական նշանակություն ունեցող օբյեկտներ, այդ թվում՝ կրոնական շինություններ, իսկ պատասխանատվությունը փորձ կարվի բարդել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով արևմտյան արտադրության դրոններ։ Ուկրաինական կողմը նշում է, որ նման գործողությունները բնորոշ են ռուսական հատուկ ծառայությունների գործելակերպին և նախկինում բազմիցս կիրառվել են։

Leave a Comment