ԱՄՆ-ն «լուրջ ներգրավվածություն կունենա» Վենեսուելայի նավթային ոլորտում. Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ էր Վենեսուելայի դեմ հարվածների երկրորդ ալիքին, բայց դրա անհրաժեշտությունը չկար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև ասել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ և կոչ արել նրան կամավոր հանձնվել։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «լուրջ ներգրավվածություն կունենա» Վենեսուելայի նավթային ոլորտում։

ԱՄՆ-ն որոշում է կայացնում Վենեսուելայի քաղաքական հեռանկարների վերաբերյալ և կմասնակցի այս գործընթացին,- հայտարարել էր Թրամփը։

ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանում։

Վենեսուելայի առաջնորդը կարող է դատապարտվել մինչև չորս ցմահ ազատազրկման՝ չորս մեղադրանքների համար։

Leave a Comment