Որոնք են կոռուպցիոն հանցագործությունները

Iravaban.net-ը փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործություններ են համարվում՝

Հոդված 218. Ընտրակաշառք ստանալը
Հոդված 219. Ընտրակաշառք տալը
Հոդված 220. Ընտրակաշառքի միջնորդությունը
Հոդված 221. Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը
Հոդված 231. Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը
Հոդված 232. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելը
Հոդված 255. 2-րդ մաս, 2-րդ կետ. Խարդախությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 256.

2-րդ մաս, 2-րդ կետ. Վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 258.

2-րդ մաս, 9-րդ կետ. Շորթումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 268. 3-րդ մաս, 2-րդ կետ. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
Հոդված 269. 3-րդ մաս, 3-րդ կետ. Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
Հոդված 272. Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը
Հոդված 273. Մասնավոր ոլորտում կաշառք տալը
Հոդված 274. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալը
Հոդված 275. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կաշառք տալը
Հոդված 276. Ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալը կամ պահանջելը
Հոդված 277. Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը
Հոդված 282. 2-րդ մաս, 1-ին կետ. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 284. 2-րդ մաս, 2-րդ կետ. Հակամրցակցային գործունեությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 296. Փողերի լվացումը
Հոդված 435. Կաշառք ստանալը
Հոդված 436. Կաշառք տալը
Հոդված 437. Կաշառքի միջնորդությունը
Հոդված 438. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը
Հոդված 439. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը
Հոդված 440. Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը
Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
Հոդված 442. Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը
Հոդված 443. Ապօրինի հարստանալը
Հոդված 444. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը
Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Հոդված 477. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան
Հոդված 480. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը
Հոդված 481. Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը
Հոդված 482. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը
Հոդված 486. 2-րդ մաս, 2-րդ կետ. Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 496. Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը
Հոդված 497. Դատավարության մասնակիցների կողմից իրենց լիազորությունների հետ կապված կաշառք ստանալը
Հոդված 549. Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը

Leave a Comment