Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և կործանարար սարքերի ապօրինի պահման համար





ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտնել է․

«Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և կործանարար սարքերի ապօրինի պահման համար»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը  բռնվել և դուրս են բերվել երկրից։ Հունվարի 3-ին Associated Press-ը հաղորդել է, որ Կարակասում տեղի է ունեցել առնվազն յոթ պայթյուն, և մի քանի ուղղաթիռներ թռել են քաղաքի վրայով։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment