Վենեսուելայում իշխանությունն անցել է փոխնախագահին





Վենեսուելայում, երկրի սահմանադրության համաձայն, նախագահի բացակայության դեպքում իշխանությունն անցնում է նախագահի տեղակալին։

«Եթե Հանրապետության նախագահը բացակայում է սահմանադրական ժամկետի առաջին չորս տարիների ընթացքում, ապա հաջորդող երեսուն օրվա ընթացքում պետք է անցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ։ Մինչև նոր նախագահի ընտրությունը և պաշտոնի ստանձնումը, պաշտոնը ստանձնում է գործադիր փոխնախագահը», – նշվում է փաստաթղթում։

Վենեսուելայի գործադիր փոխնախագահը Դելսի Ռոդրիգեսն է։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment