Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը Վենեսուելայի ուղղությամբ հարվածներին

Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը Վենեսուելայի ուղղությամբ հարվածներին, հաղորդում է Fox News-ը։ CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսն էլ հայտնում է՝

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները տեղյակ են Կարակասում տեղի ունեցած պայթյունների հաղորդումների մասին: Մանրամասնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի ներսում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։

The New York Times-ը հայտնում է, որ Պենտագոնի խոսնակը հաստատել է Վենեսուելայում պայթյունների մասին հաղորդագրությունները, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե ի՞նչ դեր ունի ԱՄՆ-ն դրանցում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելային հարվածելուց առաջ Մար-ա-Լագոյում Ազգային անվտանգության խորհրդակցություն է անցկացրել։

 

Leave a Comment