ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա. երկրում արտակարգ դրություն է, ի՞նչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260103/amni-hardzakumy-venesuelaji-vra-erkrum-artakarg-drutjun-e-inch-e-hajtni-ajs-zhamin-97439493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97437665_0:0:1080:810_1920x0_80_0_0_b7875ac4ec83d023e075e2e040e08dfc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վենեսուելա, ամն

վենեսուելա, ամն

Բաժանորդագրվել

Պայթյունների հետևանքով հոսանքազրկվել է քաղաքի հարավային հատվածը, որից ոչ հեռու խոշոր ռազմակայան է տեղակայված:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:

«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը՝ փորձելով բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում», – ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։

Վենեսուելայի կառավարությունը երկրի բոլոր հասարակական և քաղաքական ուժերին կոչ է անում ակտիվացնել զորահավաքային պլանները և դատապարտել հարձակումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա:

Կարակասում հարվածի տակ են քաղաքացիական և ռազմական օբյեկտները, հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ԱԳՆ-ն: Վենեսուելայի զինված ուժերը դիրքավորվել են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում օրինական ինքնապաշտպանության ՝ իր ժողովրդի և անկախության պաշտպանության համար», – հայտարարել է ԱԳ նախարար Իվան Խիլ Պինտոն:

Կարակասի փողոցներում զրահատեխնիկա է հայտնվել, լսվում են կրակոցներ։ Մարտական մեքենաները դուրս են բերվել նախագահական նստավայրից ոչ հեռու գտնվող փողոցներ։

Վենեսուելային սահմանակից Կոլումբիայի նախագահ Գուստավ Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին և Ամերիկյան պետությունների կազմակերպությանը՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի պատճառով գումարել շտապ նիստ:

Հավելենք, որ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը հայտնել է, որ Թրամփն անձամբ է հրաման տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին:

Fox News-ի փոխանցմամբ` Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելային:

Leave a Comment