ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ են արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն:
«Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել է 2014 թվականին: Իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որեւէ ապակառուցողական, առավել եւս՝ արտաքին ռազմական միջամտության։
Հաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ, աջակցությունը նրա Բոլիվարյան ղեկավարության կուրսին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը», — ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։