Ադրբեջանը 2 միլիարդ դոլար կներդնի Պակիստանի տնտեսությունում | ՄԱՄՈՒԼ.ամ

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։

Ինչպես հաղորդում է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական մեդիա հարթակում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Պակիստանի տնտեսությունում կատարված 2 միլիարդ դոլարի ներդրումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ադրբեջանական ներդրումները իրականացնել Պակիստանի տնտեսության որոշակի ոլորտներում։

Մուհամմադ Իշակն ընդգծել է բարձր մակարդակի շփումների կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Պակիստան-Ադրբեջան համագործակցությունն ամրապնդելու համար։

Leave a Comment