Սննդաբանները պատմել են, թե ինչպես կարելի է սթրեսը մեղմել քաղցրավենիքի միջոցով

Իսկ դու գիտեի՞ք, որ քաղցրավենիքը կարող է նպաստել սթրեսի նվազմանը


ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղցրավենիքը կարող է նպաստել սթրեսի նվազեցմանը, քանի որ այն մեծացնում է արյան մեջ հաճույքի հորմոնների մակարդակը և բարձրացնում տրամադրությունը։ Այս մասին հայտնում է Medikforum-ը։


Սննդաբաններն ընդգծում են, որ քաղցրավենիքի օգնությամբ սթրեսը հաղթահարելիս կարևոր է պահպանել չափավորությունը։ Քաղցր մթերքների չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի և առողջական խնդիրների։


Խորհուրդ է տրվում քաղցրավենիքն ուտել դանդաղ և փոքր չափաբաժիններով, որպեսզի ուղեղը ժամանակ ունենա հագեցվածություն զգալու համար: Նույնիսկ փոքր քաղցրավենիքը կարող է 5–7 րոպեով պահպանել հաճույքի զգացողությունը։ 


Բացի այդ, խորհուրդ չի տրվում քաղցրավենիքի հետ օգտագործել հեղուկ, քանի որ այն նվազեցնում է դրա ազդեցությունը։ 


Մասնագետները նաև նշում են, որ քաղցրավենիքը չպետք է դառնա սթրեսի դեմ պայքարի միակ միջոցը և առաջարկում է պահպանել ֆիզիկական ակտիվություն։ 


Մարզումից հետո արյան մեջ արտազատվում է էնդորֆինների կամ լավ տրամադրության հորմոնների հզոր հոսք, և մարզասրահ գնալը նույնպես զգալիորեն բարելավում է տրամադրությունը: 


Անհրաժեշտ չէ չափից մեծ ակտիվություն․ նույնիսկ թեթև վարժություններն արդեն իսկ դրական կազդեն տրամադրության վրա: Դրանք նաև կօգնեն այրել քաղցրավենիք ուտելուց հետո կուտակված լրացուցիչ կալորիաները:


Կարևոր է․ այս տեղեկատվությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով։ Հակացուցումների և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ։

Leave a Comment