Վայոց Ձորում ավտոմեքենան բախվել է հողաթմբին․ տուժածներից 2-ը երեխաներ են

Բաժանորդագրվել

Ուղևորները մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Վայոց Ձորում՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է 16։00-ի սահմաններում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երեք տուժած ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Միցուբիշին» վարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալիկ Օ․-ն։ Վթարի հետևանքով «Վայոց ձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ուղևորներ 36-ամյա Դիանա Օ․-ն, 1 տարեկան Հ․ Օ․-ն և 4 տարեկան Դ․ Օ․-ն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 4 տուժած կա

Leave a Comment