Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 2-ի ցերեկը լեռնային առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ի գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով:
