Ռուս-վրացական ցամաքային սահմանը փակ է ու հայտնի չէ՝ երբ կբացվի

Ռուս-վրացական ցամաքային սահմանը փակ է ու հայտնի չէ՝ երբ կբացվի: Սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված, զբոսաշրջիկներն ու տեղացիները չեն կարողանում անցնել հատվածը առատ ձյան պատճառով:

SHOT-ին հայտնի է դարձել, որ Վերին Լարսով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ձյուն մաքրող մեքենաները տեղում աշխատում են անդադար։ Խցանումների մեջ հայտնվածների թվում շատ են ռուսները, որոնք մեկնում են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր։

Նրանց զգալի մասը նշում է, որ գումար են կորցրել, քանի որ հյուրանոցներ են ամրագրել և ժամանակին չեն կարողացել հասանել իրենց հանգստավայր:

Leave a Comment