«Երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են հայրենիք վաճառողները»․ Սամվել Ֆարմանյան

«Երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են հայրենիք վաճառողները»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծուռ հայելիների մեր թագավորությունը
– դպրոցում երեխաներին սովորեցնում ենք լինել հայրենասեր, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում ու առաջ են տարվում հայրենիք վաճառողները…
– սովորեցնում ենք լինել ազնիվ ու արդար, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են անազնիվ ու անարդար սրիկաները…
– սովորեցնում ենք լինել հավատարիմ, մեծանում տեսնում են, որ խրախուսվում ու հաջողության հասնում են ուրացողներն ու դավաճանները…
– սովորեցնում ենք ապրել բարձր արժեքներով, մեծանում տեսնում են, որ կենդանի մնացած միակ արժեքը փողն է, մնացածը դերասանություն է հանուն փողի…
– սովորեցնում ենք լինել համարձակ, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնում են վախկոտները, բանսարկուները, քծնողներն ու հարմարվողները…
– սովորեցնում ենք դառնալ կիրթ և գրագետ, մեծանում տեսնում են, որ հաջողում են անկիրթ ու անգրագետ զոռբաները…
– սովորեցնում ենք լինել բարոյական, մեծանում տեսնում են, որ հաջողության հասնելու համար անբարոյականությունը պարզ նախապայման է…
– սովորեցնում ենք լինել ճշմարտախոս, մեծանում հասկանում են, որ խելապակասություն է՝ հաջողության հասնում են ստախոսները…
– սովորեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, մեծանում հասկանում են, որ ո՛չ ինքնիշխան է, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ իրավական է, ո՛չ սոցիալական է ու ո՛չ էլ հանրապետություն է. անգամ արդեն Հայաստան էլ չէ:
Մեղք չե՞ն մեր երեխաները…պիտի փշրել ծուռ հայելիների այս թագավորությունը»։

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան

Leave a Comment