Հավատում եմ ոչ միայն Ձմեռ պապիկին, այլև՝ ընդհանրապես հրաշքներին. Նանուշյան

Հավատում եմ ոչ միայն Ձմեռ պապիկին, այլև՝ ընդհանրապես հրաշքներին. Նանուշյան

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի հետ Radar Armenia-ն զրուցել է Ամանորի տոների մասին, ամփոփել անցած տարին։

— Ի՞նչ է Ձեզ համար Ամանորը՝ նոր փոփոխությունների սկիզբ, ուղղակի տոն, թե՞ ինչ։

— Ինձ համար Ամանորը ժամանակի այն հազվադեպ ակնթարթներից է, երբ կարելի է դուրս գալ առօրյա վազքից, կանգ առնել ու հետ նայել անցած ճանապարհին՝ ինչ ենք հաղթահարել, ինչ ենք կորցրել, ինչից ենք ուժեղացել։ Այդ լուռ հաշվետվությունից հետո միայն հնարավոր է նայել առաջ՝ արդեն ավելի հասուն, ավելի գիտակցված, ու նոր տարվա նպատակները դնել ոչ թե սովորությունից ելնելով, այլ քաղած դասերի հիման վրա։ Մենք հաճախ դա անում ենք աննկատ, իներցիայով, բայց հենց այդ կանգառն է, տարվա մեջ մեկ-երկու օրը, որ մեզ օգնում է շարունակել ապրել՝ իմաստով ու ուղղությամբ։

— Սիրո՞ւմ եք այս տոնը։

— Իհարկե։ Սա տարվա այն բացառիկ օրերից է, երբ կարող եմ ամբողջությամբ կտրվել առօրյայից ու լինել միայն ընտանիքիս հետ։ Ինձ համար այս տոնը ընտանեկան ջերմության, սիրո ու խաղաղության պահ է՝ այն հազվագյուտ պահերից, երբ ժամանակը կարծես դանդաղում է, իսկ քո համար ամենակարևոր մարդիկ կողքիդ են։

— Ամենահիշվող Ամանորը ո՞րն է եղել Ձեզ համար։

— Հաճախ Ամանորները սկսում են իրար նմանվել՝ ամեն տարի նույն գործողությունները, նույն ուտեստները, նույն կենացները։ Ես սիրում եմ յուրաքանչյուր Ամանորին փոքրիկ յուրահատկություն հաղորդել՝ լինի դա միասին ինչ-որ տեղ գնալը, նոր ուտեստ փորձելը կամ պարզապես մի նոր ավանդույթ ստեղծելը։ Բայց ամենակարևորը միշտ նույնն է մնում՝ այն անցկացնել հարազատ մարդկանց հետ։ Հենց այդ պահերին ես ավելի հստակ եմ զգում տոնի իրական արժեքը՝ ոչ թե առատ սեղանը, այլ այն անկեղծ կապը, որը ծնվում է, երբ միասին ենք։

— Կկիսվե՞ք մանկության ամենավառ հիշողություններով՝ այս տոնի հետ կապված։

— Մանկության Ամանորները միշտ լի էին սպասումով ու կախարդանքով։ Տունը լցվում էր մանդարինի բույրով, լույսերով ու մեծերի զբաղված ձայներով, իսկ ես անհամբեր սպասում էի այն պահին, երբ թվում էր՝ հրաշքը անպայման պիտի թակի դուռը։ Այդ տարիների ամենավառ հիշողությունը ոչ այնքան նվերներն էին, որքան այն անկեղծ ուրախությունն ու հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ զգացողությունն է, որ մինչ օրս փորձում եմ պահել ու փոխանցել իմ երեխաներին։

— Ինչպիսի՞ն է Լենա Նանուշյանը տանը, նաև՝ Ամանորին, նաև՝ խոհանոցում։

— Ամանորին մեր տունը փոքրիկ թիմ է դառնում, որտեղ յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի։ Ամուսինս «գլխավոր մատակարարն» է՝ առևտրի պատասխանատուն, երեխաներս՝ տոնածառի ձևավորման, ուտեստների ընտրության ու նույնիսկ՝ ինչպես անցկացնենք այդ օրերը որոշողներ։ Իսկ ես… ես այն մարդն եմ, ով փորձում է ամեն ինչ միացնել մեկ ամբողջի մեջ։ Իհարկե, հնարավոր չէ ամեն ինչ հասցնել ու կատարել իդեալական, բայց ինձ համար ամենակարևորը ընտանիքիս մասին հոգ տանելու ուրախությունն է։ Հենց այդ խառնաշփոթի, ժպիտների ու համատեղ պատրաստությունների մեջ է ծնվում մեր ամանորյա ջերմությունը։

— Իսկ Ձմեռ պապիկին հավատո՞ւմ եք։

— Իհարկե։ Ես հավատում եմ ոչ միայն Ձմեռ պապիկին, այլև՝ ընդհանրապես հրաշքներին։ Դրանք այն փոքրիկ հույսերն են, որոնք մեզ ուժ են տալիս շարունակելու, հավատալու ու չկորցնելու մանկական սպասումը՝ նույնիսկ երբ մեծանում ենք։

— Նվերներ տա՞լ եք սիրում, թե՞ ստանալ։ Հիշո՞ւմ եք ամենատպավորիչ նվերը՝ որն է եղել։

— Սիրում եմ նվերներ տալ, բայց շատ եմ նեղվում, որ վերջին տարիներին ժամանակս չի բավարարում մանրակրկիտ նվերներ ընտրել իմ հարազատների համար։ Ամենատպավորիչ նվերները միշտ երեխաներիս նվերներն են եղել, ու իրենց ուրախությունը՝ նվերները ստանալիս։ Միշտ սպասում եմ այդ պահին, որ իրենց հետ կիսեմ այդ ուրախությունը։

— Անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել։

— 2025 թվականը կրկնակի ձեռքբերման տարի էր ինձ համար. նախ՝ որդիս ընդունվեց աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, հետո էլ՝ Կառավարությունը և Ազգային ժողովը համաձայնվեցին ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շուրջ աշխատում էինք բավականին երկար ժամանակ։

— Իսկ ամենաշատն ի՞նչի համար եք ափսոսում, որ 2025 թ. չեք կարողացել կամ չեք հասցրել անել։

— Որոշել էի հատուկ դասընթաց անցնել արհեստական բանականության շուրջ, սակայն ժամանակս չհերիքեց, բայց հուսամ՝ եկող տարի կլրացնեմ այս բացը։ Սիրում եմ ընդհանուր զարգացումներից հետ չմնալ ու համահունչ քայլել աշխարհի հետ։

– Ի՞նչ է Ձեզ համար Ամանորը՝ նոր փոփոխությունների սկիզբ, ուղղակի տոն, թե՞ ինչ։

– Ինձ համար Ամանորը ժամանակի այն հազվադեպ ակնթարթներից է, երբ կարելի է դուրս գալ առօրյա վազքից, կանգ առնել ու հետ նայել անցած ճանապարհին՝ ինչ ենք հաղթահարել, ինչ ենք կորցրել, ինչից ենք ուժեղացել։ Այդ լուռ հաշվետվությունից հետո միայն հնարավոր է նայել առաջ՝ արդեն ավելի հասուն, ավելի գիտակցված, ու նոր տարվա նպատակները դնել ոչ թե սովորությունից ելնելով, այլ քաղած դասերի հիման վրա։ Մենք հաճախ դա անում ենք աննկատ, իներցիայով, բայց հենց այդ կանգառն է, տարվա մեջ մեկ-երկու օրը, որ մեզ օգնում է շարունակել ապրել՝ իմաստով ու ուղղությամբ։

– Սիրո՞ւմ եք այս տոնը։

– Իհարկե։ Սա տարվա այն բացառիկ օրերից է, երբ կարող եմ ամբողջությամբ կտրվել առօրյայից ու լինել միայն ընտանիքիս հետ։ Ինձ համար այս տոնը ընտանեկան ջերմության, սիրո ու խաղաղության պահ է՝ այն հազվագյուտ պահերից, երբ ժամանակը կարծես դանդաղում է, իսկ քո համար ամենակարևոր մարդիկ կողքիդ են։

– Ամենահիշվող Ամանորը ո՞րն է եղել Ձեզ համար։

– Հաճախ Ամանորները սկսում են իրար նմանվել՝ ամեն տարի նույն գործողությունները, նույն ուտեստները, նույն կենացները։ Ես սիրում եմ յուրաքանչյուր Ամանորին փոքրիկ յուրահատկություն հաղորդել՝ լինի դա միասին ինչ-որ տեղ գնալը, նոր ուտեստ փորձելը կամ պարզապես մի նոր ավանդույթ ստեղծելը։ Բայց ամենակարևորը միշտ նույնն է մնում՝ այն անցկացնել հարազատ մարդկանց հետ։ Հենց այդ պահերին ես ավելի հստակ եմ զգում տոնի իրական արժեքը՝ ոչ թե առատ սեղանը, այլ այն անկեղծ կապը, որը ծնվում է, երբ միասին ենք։

– Կկիսվե՞ք մանկության ամենավառ հիշողություններով՝ այս տոնի հետ կապված։

– Մանկության Ամանորները միշտ լի էին սպասումով ու կախարդանքով։ Տունը լցվում էր մանդարինի բույրով, լույսերով ու մեծերի զբաղված ձայներով, իսկ ես անհամբեր սպասում էի այն պահին, երբ թվում էր՝ հրաշքը անպայման պիտի թակի դուռը։ Այդ տարիների ամենավառ հիշողությունը ոչ այնքան նվերներն էին, որքան այն անկեղծ ուրախությունն ու հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ զգացողությունն է, որ մինչ օրս փորձում եմ պահել ու փոխանցել իմ երեխաներին։

– Ինչպիսի՞ն է Լենա Նանուշյանը տանը, նաև՝ Ամանորին, նաև՝ խոհանոցում։

– Ամանորին մեր տունը փոքրիկ թիմ է դառնում, որտեղ յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի։ Ամուսինս «գլխավոր մատակարարն» է՝ առևտրի պատասխանատուն, երեխաներս՝ տոնածառի ձևավորման, ուտեստների ընտրության ու նույնիսկ՝ ինչպես անցկացնենք այդ օրերը որոշողներ։ Իսկ ես… ես այն մարդն եմ, ով փորձում է ամեն ինչ միացնել մեկ ամբողջի մեջ։ Իհարկե, հնարավոր չէ ամեն ինչ հասցնել ու կատարել իդեալական, բայց ինձ համար ամենակարևորը ընտանիքիս մասին հոգ տանելու ուրախությունն է։ Հենց այդ խառնաշփոթի, ժպիտների ու համատեղ պատրաստությունների մեջ է ծնվում մեր ամանորյա ջերմությունը։

– Իսկ Ձմեռ պապիկին հավատո՞ւմ եք։

– Իհարկե։ Ես հավատում եմ ոչ միայն Ձմեռ պապիկին, այլև՝ ընդհանրապես հրաշքներին։ Դրանք այն փոքրիկ հույսերն են, որոնք մեզ ուժ են տալիս շարունակելու, հավատալու ու չկորցնելու մանկական սպասումը՝ նույնիսկ երբ մեծանում ենք։

– Նվերներ տա՞լ եք սիրում, թե՞ ստանալ։ Հիշո՞ւմ եք ամենատպավորիչ նվերը՝ որն է եղել։

– Սիրում եմ նվերներ տալ, բայց շատ եմ նեղվում, որ վերջին տարիներին ժամանակս չի բավարարում մանրակրկիտ նվերներ ընտրել իմ հարազատների համար։ Ամենատպավորիչ նվերները միշտ երեխաներիս նվերներն են եղել, ու իրենց ուրախությունը՝ նվերները ստանալիս։ Միշտ սպասում եմ այդ պահին, որ իրենց հետ կիսեմ այդ ուրախությունը։

– Անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել։

– 2025 թվականը կրկնակի ձեռքբերման տարի էր ինձ համար. նախ՝ որդիս ընդունվեց աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, հետո էլ՝ Կառավարությունը և Ազգային ժողովը համաձայնվեցին ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շուրջ աշխատում էինք բավականին երկար ժամանակ։

– Իսկ ամենաշատն ի՞նչի համար եք ափսոսում, որ 2025 թ. չեք կարողացել կամ չեք հասցրել անել։

– Որոշել էի հատուկ դասընթաց անցնել արհեստական բանականության շուրջ, սակայն ժամանակս չհերիքեց, բայց հուսամ՝ եկող տարի կլրացնեմ այս բացը։ Սիրում եմ ընդհանուր զարգացումներից հետ չմնալ ու համահունչ քայլել աշխարհի հետ։

Արման Գալոյան

Leave a Comment