Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը

Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և նավթային ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ համաձայնագիր, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք լուրջ խոսել՝ հիմնվելով փաստերի վրա։ ԱՄՆ կառավարությունը գիտի, քանի որ մենք նրանց շատ ներկայացուցիչների ասել ենք, որ եթե նրանք ցանկանում են լրջորեն քննարկել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաձայնագիրը, մենք պատրաստ ենք»։

Եթե նրանք ցանկանում են վենեսուելական նավթ, Վենեսուելան պատրաստ է ամերիկյան ներդրումների, ինչպես Chevron-ը, երբ նրանք ցանկանան», – ասել է նա լրագրող Իգնասիո Ռամոնետի հետ հարցազրույցում։

Մադուրոն նաև կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնի մեղադրանքները, թե Կարակասը բավարար միջոցներ չի ձեռնարկում թմրանյութերի արտադրության դեմ պայքարելու համար, անհիմն են։

Leave a Comment