UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման չորրորդ համար Ջասթին Գեյջին գնահատել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի դեմ մենամարտի հնարավորությունը։
Լրագրող Կառլոս Գիլեսպիի հետ զրույցում ամերիկացի մարտիկը նշել է, որ Թոփուրիայի դեմ պայքարը լուրջ մարտահրավեր կլիներ.
«Ես պետք է ապավինեմ իմ փորձին և տարածությունը զգալու կարողությանը։ Այլ տարբերակ պարզապես չունեմ, պետք է անեմ ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։ Մեր մարզաձևում ամեն վայրկյան կարող է ամեն ինչ փոխվել։ Ինձ համար կարևոր կլինի խուսափել Թոփուրիայի աջ ձեռքի հարվածից, թեև նրա ձախը ևս շատ վտանգավոր է։
Սա իսկապես հիանալի մարտահրավեր է։ Ինձ դուր է գալիս այն զգացողությունը, որ ես սարսափելի կվախենայի Իլիայից», – եզրափակել է Գեյջին։
Հիշեցնենք, որ Գեյջին արդեն հունվարին պատրաստվում է օկտագոն դուրս գալ Փեդի Թիմլեթի դեմ՝ նույն քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը վիճարկելու համար։