
Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,–գրել է նա ինսթագրամյան սթորի բաժնում։