Երբ կրթությունն ու երաժշտությունը հանդիպում են տոնական եթերում.  «Դպրություն»

Երաժշտական կրթօջախները տարիներ շարունակ կարևոր դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման, նոր սերնդի դաստիարակության և ստեղծագործ մտածողության զարգացման գործում։

Երաժշտական կրթությունը ոչ միայն մասնագիտական հմտությունների ձևավորման միջոց է, այլև անձի գեղագիտական մտածողության, զգայական աշխարհի և մշակութային ինքնության զարգացման կարևոր հիմք։ Երաժշտական կրթությունը հասարակության հոգևոր զարգացման անբաժանելի մասն է։

Հաղորդման հյուրերն են մարդիկ, որոնք ամեն օր կանգնած են այդ պատասխանատու գործի առաջնագծում՝ երաժշտական դպրոցների և կրթական հաստատությունների ղեկավարները։

Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանի, Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Սողոմոնյանի ու Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանի փորձը, տեսլականն ու խոսքը կօգնեն ավելի լավ հասկանալ՝ ինչո՞ւ է երաժշտական կրթությունը ժամանակակից աշխարհում ավելի քան երբևէ՝ կարևոր։

Տոնական օրերին, երբ շուրջբոլորը հնչում են մեղեդիներ, հատկապես նկատելի է երաժշտության ազդեցությունը մարդկանց տրամադրության վրա։ Այս օրերին, հավանաբար, շատերը նաև մտածում են ինքնազարգացման, ներդաշնակության ու ներսի խաղաղության մասին։ Երաժշտությունն այստեղ ևս իր հատուկ տեղն ունի։  Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Leave a Comment