Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում վարորդներին լինել առավել զգոն

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է  Ճանապարհային դեպարտամենտից։

Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը շարունակում են 24-ժամյա ռեժիմով։

Հիմնադրամը կոչ է անում վարորդներին լինել առավել զգոն։

Leave a Comment