«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող և Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2028 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հաղորդում է TNT Sports-ը:
«Ես ցանկանում եմ շարունակել կարիերաս։ Լոս Անջելեսի 2028թ. Օլիմպիական խաղերն իմ ուղենիշն են, սահմանափակումներ չկան։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ նկատի ունեմ։ Եկեք պարզապես շարունակենք։
Ես սիրում եմ հարվածել թենիսի գնդակին և սիրում եմ մրցակցել։ Կարևորը կիրքն ու սերն են։ Քանի դեռ դու իսկապես զգում ես, որ խաղում ես բարձր մակարդակով և մարմինդ դիմանում է, ինչո՞ւ ոչ։
Մարդիկ սիրում են խոսել, ենթադրություններ անել թենիսից իմ հեռանալու մասին։ Բայց մարդիկ առհասարակ սիրում են պարզապես խոսել։ Ի վերջո, ես զգում եմ, որ դեռևս ավանդ ունեմ թենիսի զարգացման գործում»,- ասել է լեգենդար թենիսիստը:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը 38 տարեկան է։