Գերմանիայում գողերը բանկի պահոցից հափշտակել են միլիոնավոր եվրոներ

Գողերը Սուրբ Ծննդյան հանգիստ օրերից օգտվելով հորատել են Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում գտնվող «Sparkasse» բանկի մասնաճյուղի բետոնե պատը և ներխուժել պահոց։ Նրանք կոտրել են հազարավոր ավանդատուփեր ու հափշտակել առնվազն 10 միլիոն եվրոյի չափով գումար և արժեքավոր իրեր։

Ոստիկանությունը հանցագործությունը հայտնաբերել է միայն դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ հրդեհային ազդանշանի միացումից հետո։ Տասնյակ վրդովված հաճախորդներ հավաքվել են բանկի մոտ՝ պահանջելով տեղեկություն իրենց խնայողությունների վերաբերյալ։

Leave a Comment