Դռները փակ են․ Ռեալը մերժել է երեք բարձրակարգ խաղացողի — Armsport.am

Ֆուտբոլային գործակալները փորձում են օգտվել Մադրիդի «Ռեալի»՝ ազատ գործակալների հետ աշխատելու հայտնի ռազմավարությունից, սակայն ակումբը զգուշավորություն է ցուցաբերում։

Վերջին շաբաթների ընթացքում «արքայական» ակումբին առաջարկվել են Իբրաիմա Կոնատեի, Դայո Ուպամեկանոյի և Ռուբեն Նևեշի ծառայությունները։ Նշված ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետներն ավարտվում են առաջիկա ամռանը, ինչի արդյունքում նրանք կարող են անվճար միանալ նոր ակումբի։

Մադրիդցիների դիրքորոշումը հստակ է. ինչպես հայտնում է AS պարբերականը, «Ռեալը» կտրականապես հրաժարվել է դիտարկել «Լիվերպուլի», «Բավարիայի» և «Ալ-Հիլալի» ներկայիս խաղացողների թեկնածությունները՝ անկախ նրանց ազատ գործակալի կարգավիճակից։

Leave a Comment