Մագնուս Կառլսենը կայծակնային շախմատի աշխարհի 9-ակի չեմպիոն է

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը դարձել է կայծակնային շախմատի աշխարհի 9-ակի չեմպիոն։

Դոհայում ավարտված մրցաշարի եզրափակչում նորվեգացին 2,5-1,5 հաշվով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Կառլսենը շվեյցարական ձևաչափից հետո` կայացած 19 պարտիայում, 13,5 միավոր էր վաստակել ու երրորդ տեղում էր։ Ադբուսատորովը 13 միավորով չորրորդն էր։

Այդ ձևաչափում 15 միավորով հաղթել էր հնդիկ Արջուն Էրիգայսին, իսկ երկրորդ տեղը 14 միավորով զբաղեցրել էր ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան։

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Արամ Հակոբյանը` 12,5 միավորով զբաղեցնելով 17-րդ տեղը։

Մագնուս Կառլսենը կայծակնային շախմատի չեմպիոնությունների քանակով բացարձակ ռեկորդակիր է։ Նրա մոտակա հետապնդող Ալեքսանդր Գիրիշչուկը (Ռուսաստան) ընդամենը 3 անգամ է դարձել չեմպիոն։

35-ամյա շախմատիստն օրեր առաջ էլ 6-րդ անգամ դարձել էր արագ շախմատի աշխարհի չեմպիոն։

Այսպիսով՝ Կառլսենն աշխարհի 20-ակի չեմպիոն է։ Նա նաև 5 անգամ դասական շախմատում է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Leave a Comment