Միջին վիճակագրական ընտանիքին 2025 թվականին ամանորյա սեղանը պատրաստելու համար անհրաժեշտ է նվազագույնը 310 000 դրամ, ինչը շուրջ 55%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Հաշվարկը կատարել է Armenia Today-ը՝ Երևանի շուկաներում և առևտրի կետերում արձանագրած գների հիման վրա։ 2024 թվականին այս գումարը կազմել էր մոտ 200 000 դրամ։
Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է երևանյան շուկաներ, ինչպես նաև ուսումնասիրել է քաղաքի խանութներում գործող գները:
Վաճառողների խոսքով՝ 1-1,5 կգ չրի հավաքածուն կարելի է գնել մոտ 5000-6000 դրամով։ Ընդեղենի տեսականուց՝ յուրաքանչյուր 100 գրամը կարժենա մոտ 5000-6000 դրամ։
Մսեղենից խոզի բդի 1 կգ-ն արժե 3200 դրամ, 5 կգ գնելու դեպքում արժեքը կկազմի շուրջ 16 000 դրամ։ Մսի տեսականին՝ բաստուրմա, սուջուխ և երշիկ, կարժենա մոտ 30 000 դրամ։ Հայկական սեղանների անբաժան պանրի հավաքածուն կարժենա 10 000 դրամ։
Ամանորյա սեղանին նախատեսված մասլինն ու ձիթապտուղը կարժենան մոտ 2000 դրամ, ձիթապտղի յուղը՝ շուրջ 1000 դրամ։
Աղցանների համար անհրաժեշտ բաղադրիչները՝ միջինը 1200-1500 դրամ, 5 տեսակի դեպքում՝ ընդհանուր կկազմի 6000-7500 դրամ։
Բլինչիկների և տաք ուտեստի պատրաստման համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի մոտ 25 000-40 000 դրամ։
Կանաչիները կարժենան 4000 դրամ, իսկ լոլիկը, վարունգը և պղպեղը՝ 5000 դրամ։
Ալկոհոլային խմիչքների մասով՝ երկու շիշ գինի (միջինը՝ 5000 դրամ), երկու շիշ օղի (6000 դրամ) և երկու շիշ շամպայն (5000 դրամ) գնելու դեպքում ընդհանուր արժեքը կհասնի մոտ 32 000 դրամի։
Բացի այդ, ամանորյա սեղանի համար հյութերը և պահածոյացված մթերքները կարժենան մոտ 7000-12 000 դրամ։
Քաղցրավենիքի մասով՝ վաճառողների խոսքով՝ կոնֆետների 100 գրամը միջինում արժե մոտ 200-400 դրամ։ 2-3 կգ կոնֆետ գնելու դեպքում ծախսը կկազմի մոտ 8000-12 000 դրամ։
Բացի այդ, ամանորյա սեղանի համար տորթի կամ այլ դեսերտների գնելու դեպքում պետք է նախատեսել մոտ 5000-15 000 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում:
