Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 ավտոմեքենա

Բաժանորդագրվել

Հայաստանի տարածքում ու մոտակա 2 օրերին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 30-ի ժամը 08։40-ից մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Leave a Comment