Հյուրեր, նվերներ, երազանքներ, նոր իրեր, շիկահեր կինը ցանկալի հյուր չէ․ ինչպե՞ս են դիամվորում Ամանորը տարբեր երկրներում

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում նշում է տարբեր կերպ՝ ըստ տվյալ երկրի ավանդույթների ու սովորույթների համաձայն։ Չնայած բոլոր տարբերություններին՝ կա մեկ ընդհանրությունը, որ բոլորն էլ Նոր Տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, տարվա համար ցանկություններ են պահում, միմյանց նվերներ փոխանցում։

Ուստի՝ ArmLur.am-ը ներկայացնում է, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են դիմավորում Նոր Տարին։

Հայաստան

Հայաստանում՝ մեր երկրում, առատ հյուրասիրություն է կազմակերպվում։ Ամանորը հիմնականում դիօմավորում են տանը՝ ընտանիքի հետ։ Այնուհետև՝ հունվարի 1-ից հայերը միմյանց տներ են այցելու, շնորհավորում իրենց հարազատներին, բարեկամներին, ծանոթներին։
Նշենք, որ հայերի շրջանում ընդգծված հյուրասիրությունը դեռ վաղ ժամանակներից է եկել։ Հիշենք, հեթանոսության ժամանակաշրջանը, երբ մեր հեթանոս աստվածների կողքին առանձնահատուկ տեղ ուներ հյուրասիրության աստվածը՝ Վանատուրը։ Նշենք, որ հյուրասիրության աստվածը մյուս ազգերի դիցաբանության մեջ բացակայում է։
Հունվարի 6-ին հայերը նշում են Սուրբ Ծնունդը։

Ռուսաստան

Ռուսաստանում Ամանորը մեծ շուքով են դիմավորում։ Նախ՝ մինչև դեկտեմբերի 31-ը, վերջին հինգշաբթի օրը ռուսները տոնում են իրենց ավանդական տոներից մեկը՝ Մաքուր հինգշաբթին (<<Чистый четверг>>): Այս հինգշաբթի օրը նրանք եկեղեցի են այցելու, ապա տանը մեծ մաքրություն անում, ապա պատրաստում իրենց ավանդական կերակուրները։ Չպետք է շփոթել այս հինգշաբթին Հիսուս Քրիստոսի հարության օրվան ընդառաջ տոնվող հինգշաբթի օրվա հետ, որը նույնպես է նշում, բայց կոչվում է Մեծ մաքուր(Ավագ) հինգշաբթի՝ Великий четверг, Великий Чистый четверг։
Ռուսներն էլ հայերի նման Նոր Տարին հնում դիմավորել են գարնանը, սակայն Պետրոս Առաջինը այն տեղափոխեց հունվարի 1-ը, որը դարձավ նրա բարեփոխումներից մեկը։ Հունվարի 7-ին արդեն ռուսները նշում են Սուրբ Ծնունդը։
Նշենք նաև այն, որ 2022 թվականից առ այս պահ Ռուսաստանը պաշտոնապես արգելել է Կրեմլի հրապարակում Ամանորի գիշերը հրավառություն անելը՝ ի նշան ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի։

Իտալիա

Հռոմի շատ տեսարժան վայրերից բացի, ինչպիսիք են Տրևի շատրվանը, Կոլիեզեումը, Նոր տարին կարելի է դիմավորել Հավերժ քաղաքի փողոցներում կահույքի և հագուստի կույտի տակ։ Այդքան անսովոր երևույթը բացատրվում է տարեվերջին հին, անպետք իրերից ազատվելու իտալացիների ավանդույթով։ Համարվում է, որ հին կահույքի փոխարեն կլինի նորը, որն ավելի լավը կլինի։

Իսպանիա

Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։

Իսպանիայի նախկին գաղութներից մեկում Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց գալիս է ժամը 00։00-ն, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։ Կենսուրախ կուբացիներն այդպիսով մաքրում են հին քաղաքը և դիմավորում նորին արդեն բյուրեղյա մաքրությամբ։ Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։

Գերմանիա

Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։ Ամենամեծ պարային հարթակը բացվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ Ամանորից մի քանի ժամ առաջ, և կազմակերպիչները սկսում են լուսային ներկայացումը, որն ուղեկցվում է հրավառությամբ։

Ճապոնիա

Ծագող արևի երկրի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։ Նման զարդերից է «կոդոմատցուն» (բառացի սոճի դարպասների մոտ)։ Ձևավորման նկատմամբ հատուկ վերաբերմունքը սկսվում է սոճու ընտրությունից և այն կտրելու օրից, որն անպայման պետք է բարենպաստ լինի լուսնային օրացույցի համաձայն։Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ NHK ճապոնական լրատվական գործակալությունը ձևավորել է դեկտեմբերի 31-ին այդ ստեղծագործությունը սիմֆոնիկ նավագախմբի կողմից կատարելու ավանդույթը։

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տոն է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում:

Նանիկ Աղասյան

Leave a Comment