Ներաձուրիների և ռոսոներիների բախումը․ Armsport.am-ի ընտրությունը Սերիա Ա-ում — Armsport.am

Իտալիայի առաջնությունը 2025/26թթ․ մրցաշրջանում ամենամրցակցայինն է Եվրոպայում։ Առաջատար հնգյակի միջև միավորների տարբերությունը նվազագույն է, ինչը բարդացրել է, բայց և ավելի հետաքրքիր է դարձրել Armsport.am-ի ընտրությունը։

Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը

  • Դարպասապահ. Միլե Սվիլար («Ռոմա»)
  • Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Ամիր Ռահմանի («Նապոլի»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)
  • Կիսապաշտպաններ. Սկոտ ՄաքՏոմինեյ («Նապոլի»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Նիկո Պաս («Կոմո»)
  • Հարձակվողներ.  Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Կրիստիան Պուլիշիչ («Միլան»)

Սերիա Ա-ի գլխավոր բացահայտումը, ըստ Armsport.am-ի, «Կոմոյի» երիտասարդ աստղ Նիկո Պասն է։ Լինելով նորեկ՝ նա ցուցադրում է ֆենոմենալ արդյունավետություն՝ վարկանիշային աղյուսակներում գրավելով առաջին հորիզոնականները (7.92 վարկանիշ)։

Դարպասապահի դիրքում անմրցակից է Միլե Սվիլարը «Ռոմայից», ով սեյվերի տոկոսայնությամբ գերազանցում է բոլորին։ Հարձակման գծում փայլում են Լաուտարո Մարտինեսն ու Կրիստիան Պուլիշիչը։ «Ինտերը»՝ որպես չեմպիոնության գլխավոր հավակնորդ, ներկայացված է ամենաշատ թվով ֆուտբոլիստներով։

table Serie A

Leave a Comment