Երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆ-ից հայտնում են

Հասարակություն

31.12.2025 | 11:55

Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment