Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մշտական կապի մեջ են, և Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահը մոտ ապագայում կայցելի Թուրքիա՝ գրում է «РИА Новости»-ին՝ հղում անելով իր դիվանագիտական թուրքական աղբյուրին։
«Երկու երկրների առաջնորդների միջև հաստատված է վստահելի երկխոսություն, ինչը բազմիցս ապացուցել է արդյունավետությունը թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Վլադիմիր Պուտինին հրավիրել է (պաշտոնական այցով) Թուրքիա, և մենք ակնկալում ենք, որ այն տեղի կունենա ամենամոտ ժամանակում»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելելու գործող հրավեր ունի և առաջին իսկ հնարավորության դեպքում կիրականացնի այն։