Պարգևավճար են ստացել Լոռու մարզի 124 դպրոցների 2587 ուսուցիչներ․ Արեն Մկրտչյան

Հասարակություն

31.12.2025 | 10:28

Իմ որոշմամբ տարեվերջյան պարգևավճար են ստացել Լոռու մարզի 124 դպրոցների 2587 ուսուցիչներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Արեն Մկրտչյանը։

«Այն դպրոցները, որոնք դպրոցի բյուջեում ունեցել են խնայողություններ, իմ հանձնարարությամբ որպես պարգևավճար փոխանցել են ուսուցիչներին, տնօրեններին և վարչատնտեսական մասի համակարգողներին։

Սիրելի ուսուցիչներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշել է նա։

Leave a Comment