Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 9:40-ի դրությամբ, անվտանգությունից ելնելով և սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը պարբերաբար փակվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ըստ հրապարակման՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, նշված է գրառման մեջ։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք և Սևանից մինչև թերակղզի ավտոճանապարհներին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Դեպարտամենտի հավաստմամբ՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Leave a Comment