Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով. Վարդևանյան

Քիչ առաջ փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ շատ կարևոր տեղեկատվություն փոխանցեց, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ:

Ստորև ներկայացնում ենք Արամ Վարդևանյանի գրառումը

Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:

Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:

Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ:

Leave a Comment