Անհայտ տղամարդը Փարիզի մետրոյում մուրճով վիրավորել է երկու մարդու

Մուրճով զինված տղամարդը Փարիզի մետրոյում հարձակվել է երկու ուղևորի վրա։ Այս մասին հայտնել է Ici ռադիոկայանը՝ հղում անելով մայրաքաղաքի դատախազությանը։

Հարձակվողը ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել է սպանության փորձի վերաբերյալ։

Ռադիոկայանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 3-րդ գծում, որտեղ մի քանի օր առաջ արդեն հարձակվել էին երեք կանանց վրա։ Մալիից ծնված տղամարդը դանակահարել է կանանց, ապա փախել։ Ավելի ուշ նրան ձերբակալել են և ուղարկել հոգեբուժական բուժման։

Leave a Comment