https://arm.sputniknews.ru/20251230/inch-e-berelu-2026-y-hajastanin-ev-harevan-petutjunnerin-astghagushaky-chakertner-e-bacel-97363108.html
Ինչ է բերելու 2026-ը Հայաստանին և հարևան պետություններին. աստղագուշակը չակերտներ է բացել
Ինչ է բերելու 2026-ը Հայաստանին և հարևան պետություններին. աստղագուշակը չակերտներ է բացել
Sputnik Արմենիա
Սննդամթերքի և ջրի հետ կապված խնդիրներ, սահմանային լարվածություն, արհեստական բանականության զարգացում և միջին խավի համար ռիսկեր. աստղագուշակ Լիլիթ Ալեքսանյանը… 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T23:21+0400
2025-12-30T23:21+0400
2025-12-30T23:21+0400
աստղագուշական տեսություն
հայաստան
տարածաշրջան
ընտանիք
ամուսնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97013775_0:84:1600:984_1920x0_80_0_0_979b59cabfa935a26c6d2f1ca077ecaa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Սննդամթերքի, մասնավորապես հացահատիկի, ինչպես նաև մաքուր խմելու ջրի հետ կապված խնդիրները կարող են մարտահրավեր դառնալ Հրեղեն ձիու տարում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թվային աստղագուշակ և հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը։Նրա խոսքով` ռազմական հակամարտություն, որպես այդպիսին, Հայաստանում գալիք տարում չի սպասվում, սակայն տարեսկզբին հնարավոր է սահմաններին որոշակի լարվածություն:Աստղագուշակն առանձին ուշադրություն հրավիրեց տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության զարգացումը հզոր թափ կհավաքի։ Մի կողմից դա դրական գործընթաց է, մյուս կողմից այն ռիսկեր է պարունակում՝ կապված ավտոմատացման և աշխատատեղերի կրճատման հետ։«Առաջին հերթին հարվածի տակ կհայտնվեն միջին եկամուտ ունեցող մարդիկ։ Արդեն հիմա արժե լրջորեն մտածել նոր մասնագիտություններ յուրացնելու, վերապատրաստվելու և անընդհատ ինքնակրթվելու մասին, որպեսզի անմասն չմնանք կատարվող փոփոխություններից», – ընդգծեց Ալեքսանյանը։Անդրադառնալով կանանց և տղամարդկանց փոխհարաբերություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ գալիք տարին նպաստավոր է լինելու ընտանիք կազմելու համար: Հայաստանում ամուսնալուծությունների թվի կայուն աճի ֆոնին, ըստ նրա, մարդիկ կսկսեն ավելի գիտակցված մոտենալ ամուսնությանը:Վերջում Լիլիթ Ալեքսանյանը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել ինքնազարգացմանը, մտերիմների մասին հոգ տանել և դրական փոփոխությունները սկսել սեփական անձից:Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97013775_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f56b8cd677ff680365b4f295bccf5b2a.jpg.webp
աստղագուշական տեսություն, հայաստան, տարածաշրջան , ընտանիք, ամուսնություն, видео
աստղագուշական տեսություն, հայաստան, տարածաշրջան , ընտանիք, ամուսնություն, видео
Սննդամթերքի և ջրի հետ կապված խնդիրներ, սահմանային լարվածություն, արհեստական բանականության զարգացում և միջին խավի համար ռիսկեր. աստղագուշակ Լիլիթ Ալեքսանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպիսին է լինելու Հրեղեն ձիու տարին Հայաստանի և տարածաշրջանի համար։
Նրա խոսքով` ռազմական հակամարտություն, որպես այդպիսին, Հայաստանում գալիք տարում չի սպասվում, սակայն տարեսկզբին հնարավոր է սահմաններին որոշակի լարվածություն:
Խոսելով հարևան երկրների մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ մեծ է բնական աղետների ռիսկը, մինչդեռ, նրա կանխատեսմամբ, Հայաստանում, իրավիճակն այս առումով համեմատաբար հանգիստ կլինի: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը կարող է ունենալ զբոսաշրջիկների զգալի հոսք։
Աստղագուշակն առանձին ուշադրություն հրավիրեց տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության զարգացումը հզոր թափ կհավաքի։ Մի կողմից դա դրական գործընթաց է, մյուս կողմից այն ռիսկեր է պարունակում՝ կապված ավտոմատացման և աշխատատեղերի կրճատման հետ։
«Առաջին հերթին հարվածի տակ կհայտնվեն միջին եկամուտ ունեցող մարդիկ։ Արդեն հիմա արժե լրջորեն մտածել նոր մասնագիտություններ յուրացնելու, վերապատրաստվելու և անընդհատ ինքնակրթվելու մասին, որպեսզի անմասն չմնանք կատարվող փոփոխություններից», – ընդգծեց Ալեքսանյանը։
Անդրադառնալով կանանց և տղամարդկանց փոխհարաբերություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ գալիք տարին նպաստավոր է լինելու ընտանիք կազմելու համար: Հայաստանում ամուսնալուծությունների թվի կայուն աճի ֆոնին, ըստ նրա, մարդիկ կսկսեն ավելի գիտակցված մոտենալ ամուսնությանը:
«Զուգընկերոջ ընտրությունը կդառնա ավելի կշռադատված, և կստեղծվեն ավելի ամուր և հարատև միություններ։ Ընդհանուր առմամբ` 2026 թվականը, ինչպես նաև 2027-ը և 2028-ը բարենպաստ կլինեն ինչպես ամուսնությունների, այնպես էլ երեխաներ ունենալու համար», – ասաց նա:
Վերջում Լիլիթ Ալեքսանյանը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել ինքնազարգացմանը, մտերիմների մասին հոգ տանել և դրական փոփոխությունները սկսել սեփական անձից:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։