Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը՝ կետերով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության եթերում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Հիբրիդային պատերազմները մղվում են մի կենտրոնից․ այդ կենտրոնները մենք բացահայտում և հրապարակում ենք։
  • Պետք չէ քաղաքական խնդիր տեսնել քրեական գործերի մեջ․ կա օրենք, այն գործում է և շարունակելու է գործել։ Ուրախ եմ, որ այլևս չենք լսում մեղադրանքներ «թավիշի» վերաբերյալ։
  • Կա սահմանազատված սահման, նախաստորագրված պայմանագիր և կա ապրանքաշրջանառություն․ խաղաղությունը սա է, և որևէ ազդակ, որ կարող է սրվել իրավիճակը, չեմ տեսնում։ Կան չլուծված հարցեր, մասնավորապես՝ գերիների, անհետ կորածների հարցը, բայց վստահ եմ, որ մոտ ապագայում այդ հարցերի շուրջ համաձայնություն կունենանք։
  • Պատերազմից հետո գերիների թիվը տասնապատիկ նվազել է։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը բերելու է նրան, որ ամեն կողմ կանգնելու է իր տեղում։
  • Բոլոր 23 գերիների՝ Բաքվում գտնվելը համարում եմ իմ խնդիրը․ Ադրբեջանից բենզին ներկրելը հենց այդ խնդիրը լուծելու մասին է։
  • 30 տարի Ղարաբաղի հարցը կարգավորելու իրենց փորձերը ձախողել են, այդ թվում՝ ռուսական կողմի երաշխիքները և հայերին այնտեղ պահելու տարբերակը։

Leave a Comment