
Դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Խաչիկ Գալստյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Համարում ենք անարդար, ապօրինի որոշում, որը բողոքարկելու ենք սահմանված ժամկետում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով՝ Խաչիկ Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
«Այն բոլոր համոզմունքների համար, որոնց համար քաղաքական պայքար է ծավալում, այսօր նա ազատազրկված է»,- նշեց փաստաբանը՝ վստահություն հայտնելով, որ վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է, Խաչիկ Գալստյանը լինելու է ազատության մեջ, և ապօրինի քրեական հետապնդման համար մեղավորները կրելու են իրենց պատիժը։