Եկեղեցի-իշխանություն հակադրություն․ Փաշինյանի հայտարարությունները և եկեղեցու պատասխանները

Alpha News-ը հրապարակել է ռեպորտաժ, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա հարաբերություններին։ Ռեպորտաժում ներկայացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններ, որոնք ուղղված են եկեղեցու գործունեությանն ու դերակատարությանը։

Տեսանյութում ներկայացված է նաև գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որով նա իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով դրա նշանակությունը ազգային և հոգևոր կյանքում։ Բացի այդ, ռեպորտաժում ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությունները, որոնք վերաբերում են ստեղծված իրավիճակին և եկեղեցու դիրքորոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment