Պենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին


Աշխարհ


ԱՄՆ զինված ուժերը Boeing-ի հետ կնքել են 8.57 միլիարդ դոլարի պայմանագիր՝ Իսրայելին F-15 կործանիչներ մատակարարելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ պայմանագիրը «ընդգրկում է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար 25 նոր F-15IA կործանիչների մշակումը, ինտեգրումը, տեղադրումը, փորձարկումը, արտադրությունը և մատակարարումը»։ Պայմանագիրը ներառում է մատակարարվող ինքնաթիռների քանակը 25-ով ավելացնելու տարբերակ։

Պենտագոնը ակնկալում է, որ Boeing-ը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները մինչև 2035 թվականի վերջը։



Leave a Comment