Իրանի նախագահը դատապարտել է Կիևի հարձակումը Պուտինի նստավայրի վրա

30 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում Իրանի նախագահը դատապարտել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է այդ տեղեկությունը:

Երկուշաբթի օրը ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը դեկտեմբերի 29-ի գիշերը ահաբեկչական հարձակում է իրականացրել Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։

Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։

Leave a Comment