Վարչապետն առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ ստեղծելու և ժամանակավոր խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշում. «Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»

օրենքի 46-րդ հոդվածի 8 մասը`

1․Ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ և հաստատել ժամանակավոր խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2.Սահմանել, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն՝ ժամանակավոր խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև նույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված»:

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կազմում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment