Ֆերստապենը` տարվա լավագույն մրցարշավորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ավստրիական «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը 5-րդ տարին անընդմեջ Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի լավագույն մրցարշավորդն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին ավարտված մրցաշրջանում 2-րդ տեղն էր զբաղեցրել:

2008 թվականից ի վեր առաջին անգամ Լյուիս Հեմիլթոնը չի ընդգրկվել լավագույն տասնյակում։

Նորընծա չեմպիոն, «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսը 2-րդն է, նրա թիմակից Օսկար Պիաստրին էլ եզրափակում է լավագույն եռյակը:

Leave a Comment