Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։ Iravaban.net-ը տեղեկանում է Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հրապարակումից։

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- գրել է Հայրապետյանը։

Leave a Comment