Դատավոր Լիլիթ Սարգսյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից․ ԲԴԽ որոշում

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ -90-Ո-165 որոշումը, որով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից։

Որոշման հիմքերը և բովանդակությունը՝ քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը։

Որոշումը կայացվել է ՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի  2-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Ըստ ԲԴԽ-ի որոշման Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի  անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունվարի 5-ից 2026 թվականի մարտի 17-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 05-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment