Փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանին

Քաղաքականություն

30.12.2025 | 17:30

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

«Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայտինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները՝ տնտեսական, էներգետիկ, գիտամշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժն իրացնելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment