ՔՊ կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի անդամ, Կենտրոնի թաղապետի տեղակալ Բագրատ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մինչ Սամվել Կարապետյանը բանտում մտածում է, թե իր թիմը դրսում լուրջ գործով է զբաղված, «թիմը» մանկամտության մաստեր կլաս է անում։
Ուրիշ բառով բնութագրել ձևիստների վերջին վիդեոն՝ չի ստացվում։ Աշխարհի փողն ունեն, աշխարհի մասնագետներին դրսից կանչել են, հարյուր հոգով նստել են դոլարի ճամպրուկների վրա ու այս անտաղանդ մանկամտությունը մտածել։
Չնայած չի բացառվում որ այս մանկամիտ սցենարները հենց Տաշիր Սամոն էլ գրում է։ Դե բանտում շատ ազատ ժամանակ ունի, մտքի թռիչքն էլ դժվար ավելի բարձր լինի։
Ամեն դեպքում մաղթում եմ, որ եկող տարում թե’ Սամոն, թե’ իր թիմը ՄԵ-ԾԱ-ՆԱՆ։